Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«ԽՍՀՄ-ը ռեաբիլիտացնողները թող չխոսեն անկախ Հայաստանի մասին»

«ԽՍՀՄ-ը ռեաբիլիտացնողները թող չխոսեն անկախ Հայաստանի մասին»
23.05.2014 | 14:35

Իշխանությունների «թեթև» ձեռքով հանրային քննարկումների օրակարգ թափանցած բոլշևիկյան ժամանակների առաջնորդ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հարցը շարունակում է տեսակետների «բազմազանություն» ապահովել մամուլի էջերում և որոշակի շրջանակներում ավելի մեծ հետաքրքրություն առաջացնել, քան նույնիսկ կառավարության ծրագիրն ու կոռումպացված պաշտոնյաների խնդիրն է:

«Օրինաչա՞փ էր անկախությունից գրեթե քառորդ դար անց նման հարց հանրային քննարկման օրակարգ ներկայացնելը և դրա շուրջ այսպիսի բանավեճ ծավալելը»,- հարցով դիմեցինք Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստաբան Նազարեթ Կարոյանին:
«Այդ ամենը ցույց է տալիս հասարակության դեգրադացիան, որին հանգեցրել է մեր քաղաքական համակարգը»,- կարծում է Նազարեթ Կարոյանը:
irates.am-ի հետ զրույցում նա հիշեց, որ խորհրդային իշխանության տարիներին անեկդոտներ էին պատմում Անաստաս Միկոյանի գործունեության և դրա հետևանքով բոլշևիկյան ժամանակներում նրա կենսունակության մասին:
«Հիմա այդ կենսունակ գործչին ուզում են ներկայացնել որպես հերոս: Ի՞նչն ենք ուզում ռեաբիլիտացնել: Սովետմիությո՞ւնը: Սովետը ռեաբիլիտացնողները թող չխոսեն անկախ Հայաստանի մասին»,- նկատեց մեր զրուցակիցը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1240

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ